6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար
Աշխարհ

ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար

Եվրամիությունը մտադիր Է Էապես ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի եւ Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն:

Այդ մասին հայտարարել Է  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով ԵՄ-ի վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մարտին մենք Ուկրաինան հաջողությամբ միացրեցինք մեր միասնական Էներգացանցին: Դա պլանավորվել Էր 2024 թվականին, իսկ մենք դա արեցինք երկու շաբաթում,- ասել Է նա:- Եվ այսօր Ուկրաինան Էլեկտրականություն Է մատակարարում Եվրամիությանը: Ես կցանկանայի Էապես ավելացնել այդ դրական առեւտրական փոխանակումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....