Որոշ ժամանակ առաջ «Togarma» տելեգրամյան ալիքը չհաստատված տեղեկություն էր տարածել, որ իրենց տվյալներով՝ երեկ Գեղարքունիքում ՌԴ ԶՈւ ավտոշարասյունը գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից։ Տեղեկություն էր ստացվել, որ գնդակոծության արդյունքում ոչնչացվել է ռուս զինվորականների երկու «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։
Շուտով ալիքը հայտնեց, որ տեղեկությունը հաստատվել է, սակայն դա ՌԴ ԶՈւ շարասյուն չի եղել, այլ եղել է Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։
«Մենք միայն մի բանում ենք սխալվել՝ դա ավտոշարասյուն չէր, դա Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետն էր։ Առավել վատ է, քանի որ ադրբեջանցիները դեռ կարող էին շարասյունը շփոթել հայկական շարասյունի հետ, իսկ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման բոլոր կետերը հայտնի են Բաքվին։
Հարվածն իրականացվել է հրետանու միջոցով, զոհերի մասին տեղեկություններ չկան», — հայտնում է տելեգրամյան ալիքը։
