4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Տոյվո Կլաարը Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության կապակցությամբ
Այլ Լուրեր

Տոյվո Կլաարը Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության կապակցությամբ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ հաղորդագրության՝ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ և Ալիևի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ:

Բեռնում.....