Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
