Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմերի զոհերի ճշգրտված թիվը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 է:
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49 է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց վարչապետը:
