5.1 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Հակառակորդի հարվածներից Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասում հրդեհ է բռնկվել. ՊՆ
Այլ Լուրեր

Հակառակորդի հարվածներից Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասում հրդեհ է բռնկվել. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ժամը 15.00-ից 17.00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում  թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը:

Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:

«16.40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է: Ժամը 17.00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Արամ Թորոսյանը հիշեցրեց, որ հայկական կողմի զոհերի այս պահին հաստատված թիվը` 105, հրապարակվել է քիչ առաջ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը:

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Բեռնում.....