ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման:
Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման»,-նշել է վարչապետը:
Նա հավելել է՝ սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար:
