-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ԱԺ-ն Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոններում
Այլ Լուրեր

ԱԺ-ն Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոններում

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երկու դատավոր: 

Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր  65-ը: Թե Սեդա Սաֆարյանի, թե Հովակիմ Հովակիմյանի թեկնածություններին կողմ էին քվեարկել 65-ը:

Սեդա Սաֆարյանի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանինը՝ Հանրապետության նախագահը:

Բեռնում.....