9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » «Մենք խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ը կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ
Այլ Լուրեր

«Մենք խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ը կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին:

Քննարկումների արդյունքների մասին հարցին Նեբենզյան ասել է, որ «բոլորը միաձայն հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման օգտին։ Հիմա քննարկվում են մամուլի համար տարրերը, դրանք վերջնական տեսքի բերող փորձագետները դեռ դահլիճում են»։

«Մենք պնդում ենք, որ մամուլի համար այս տարրերում պետք է հղում լինի 2020 և 2021 թվականների Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են կոչեր և պարտավորություններ զինադադարի համար, ինչպես նաև մի շարք նախագծեր, որոնք կողմերն այս համաձայնագրերի շրջանակներում պետք է ձեռնարկեն»:

«Մենք խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրել է և՛ անհատապես, և՛ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը կարգավորելու, զինադադարի հասնելու համար, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ը կգործադրի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկատվությունը կիսելու և մեր գործադրած ջանքերի համար»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչը։

Բեռնում.....