«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Կարին Տոնոյանը երեկ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե վաղվանից գործադուլ ու հացադուլ է սկսում: Թե ինչ գործադուլ ու հացադուլ, մարդիկ չհասկացան։ Ավելի ուշ բեմ բարձրացած մի աղջիկ հայտարարեց, որ մեզ ուժեղ առաջնորդ է հարկավոր։
«Ես հիմա խնդրում եմ ընդդիմադիր բոլոր լիդերներին ու պահանջում` ժողովրդի անունից, որ գան-կանգնեն մեր կողքին։ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից երեւում է, թե ձեզ ինչքան մարդ է ձայն տվել, դուք պարտավոր եք գալ այստեղ ու առաջնորդել մեզ, որովհետեւ առանց առաջնորդի մենք ամբոխի ենք վերածվել»,- ասաց նա:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
