-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Կամավորներին զինել են. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Կամավորներին զինել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։

Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաեւ Գորիսի եւ Քաջարանի համայնքապետերը: Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....