7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Ազատ ոճային ևս երկու ըմբիշ սկսում է պայքարն Աշխարհի առաջնությունում
Այլ Լուրեր

Ազատ ոճային ևս երկու ըմբիշ սկսում է պայքարն Աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում:

Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով:

Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Նախօրեին պայքարի մեջ մտած Արման Ավագյանը դուրս է մնացել մեդալների համար մրցապայքարից, իսկ Արման Անդրեասյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, ուստի Անդրեասյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:

Բեռնում.....