Աշնանը պետք է պատրաստվել սեզոնային վարակներին: Որպեսզի հնարավորինս կանխարգելեք դրանք, հարկավոր է ամրապնդել իմունիտետը, ինչին նպաստում են ճիշտ ընտրված, օգտակար մթերքները:
Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ռուս բժիշկ-դիետոլոգ Տատյանա Զալետովան ասել է, որ սեզոնային վարակներին ու հիվանդություններին ընդառաջ անհրաժեշտ է սննդակարգ ներառել երկու «բնական հակաբիոտիկ» համարվող մթերք, որպեսզի իմունիտետն ամրապնդեք:
«Բնական հակաբիոտիկները կարելի է օգտագործել իբրեւ պրոֆիլակտիկ միջոցներ: Ամենահայտնի բնական հակաբիոտիկը սխտորն է: Բոլորին էլ մանուկ հասակում ասել են, որ սխտոր պետք է ուտել: Եւվ իրոք, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սխտորն իսկապես կարող է ակտիվացնել մեր իմուն համակարգը եւ օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ»,- ասել է բժիշկը:
Նա նշել է, որ աշնանային սեզոնին ընդառաջ սննդակարգում սխտորի քանակը պետք է ավելացնել:
Եւս մեկ բնական հակաբիոտիկ, ըստ մասնագետի, ռեհանն է: Այն եւս պաշտպանում է սեզոնային վարակներից:
«Հայտնի բնական հակաբիոտիկ է նաեւ ռեհանը: Այն բակտերիասպան հատկանիշ ունի: Այն հաճախ օգտագործելով՝ կարելի է բարձրացնել իմունիտետը, օգնել օրգանիզմին պայքարել տարատեսակ վարակների դեմ»,- ասել է Տատյանա Զալետովան:
Բժիշկը հիշեցրել է, որ օգտակար սնունդը միայն օգնում է իմունիտետին: Սակայն եթե հիվանդացել եք, անհրաժեշտ է դիմել մասնագետի եւ հետեւել նրա նշանակած բուժմանը:
