-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ
Այլ Լուրեր

ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա այնտեղ են, որ ուղղությամբ ադրբեջանական ուժերը ներխուժել ե՞ն ՀՀ տարածք: ԳՇ պետը դրական պատասխան տվեց:

«Դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-ասաց ԳՇ պետը:

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ԳորիսիՍոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներիցխոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբՀակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍներԱվելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններովՀայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 էկան բազմաթիվ վիրավորներՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էրոր միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Բեռնում.....