8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » ՌԴ ԱԳՆ-ն «անհարգալից» է անվանել Եղիսաբեթ II-րդի հուղարկավորությանը ռուս պաշտոնյաներին չհրավիրելը
Այլ Լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն «անհարգալից» է անվանել Եղիսաբեթ II-րդի հուղարկավորությանը ռուս պաշտոնյաներին չհրավիրելը

Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշումը՝ չհրավիրել ռուսական կողմին թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությանը, «խորապես անհարգալից է», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այդ հարցի շուրջ ներկայացուցչի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Սգո օրերին մեր երկրի հետ հաշիվներ մաքրելու համար աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործել ազգային ողբերգությունը, որը հուզել է միլիոնավոր մարդկանց սրտեր ամբողջ աշխարհում, մենք խորապես անհարգալից ենք համարում։  Սա հատկապես սրբապիղծ է Եղիսաբեթ II-ի հիշատակին, ով, ինչպես հայտնի է, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բրիտանական զինված ուժերի տարածքային պաշտպանության շարքերում, ով կռվել է նացիստների և նրանց ուկրաինացի հանցակիցներ Ս. Բանդերայի և Ռ. Շուխևիչի դեմ։ Այժմ բրիտանական վերնախավը նրանց կողմն է։ Իսկ Մոսկվայում հիշում և շարունակում են հարգել բոլոր վետերանների հիշատակը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հաղթանակում»,- նշել է Զախարովան։

Զախարովան նաև «խորին ցավակցություն է հայտնել բրիտանացիներին՝ կապված նրանց կրած մեծ կորստի հետ»։

Մեծ Բրիտանիայի թագուհու մահից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն էր հայտնել նրա որդուն՝ թագավոր Չարլզ III-ին։

Հիշեցնենք, որ թագուհու հուղարկավորության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Սպասվում է, որ ներկա կլինեն մոտ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհից: 

Սեպտեմբերի 9-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի մասնակցությունը թագուհու հուղարկավորությանը «չի դիտարկվում»։ Սեպտեմբերի 13-ին BBC News-ի կառավարական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի և Մյանմայի պաշտոնական ներկայացուցիչները չեն հրավիրվի հուղարկավորությանը։

Բեռնում.....