4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հայաստանի իշխանությունները հաշվի են առնելու Արցախի «կարմիր գծերը»․ արցախցի պատգամավոր
Գլխավոր Նորություններ

Հայաստանի իշխանությունները հաշվի են առնելու Արցախի «կարմիր գծերը»․ արցախցի պատգամավոր

ՀՀ ԱԺ-ում  Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորները հանդիպել են  իշխանական և ընդդիմադիր գործընկերների հետ։ Քննարկման օրակարգում հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է եղել և Արցախին վերաբերվող հարցեր։

Հանդիպման մասնակիցներից «Ազատ Հայրենիք- ՔՄԴ»  պատգամավոր Արամ Հարությունյանը NewArmenia-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։  Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը` բարձրաստիճան պաշտոնյանների գլխավորությամբ,  արցախցի պատգամավորներին վստահեցրել է, որ առանց Արցախի իշխանության և ժողովրդի կարծիքի որևէ որոշում չի կայացվելու։

Իշխանական թևը նաև հավաստիացրել է, որ բանակցությունների  սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա։

«ԱԳՆ-ում մեզ ասացին, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած վեց կետերից մեկն Արցախի մասին է։  Արցախի հարցը տարածքային վեճ չէ, երբևիցե անկախ Ադրբեջանի տարածաքային ամբողջականության հետ որևէ առնչություն չի ունեցել։ Արցախի հարցն ինքնորոշման իրավունքի իրացման պայքար է։ Խոշոր հաշվով ԱՊՀ անդամակցության ժամանակ է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի անկախությունը»,- նկատեց պատգամավորը։

Արամ Հարությունյանի խոսքով՝  իրենց մտահոգում է, որ  հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մեջ ընդգրկվի Արցախի կարգավիճակի խնդիրը, որը դեռևս  լուծված չէ։

«Ազատ Հայրենիք- ՔՄԴ»  պատգամավորն այս փուլում Արցախի կարգավիճակի հարցում ակնկալիքներ չունի։

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ արտահայտած մտքից հետո Ստեփանակերտում ևս բողոքի ալիք էր բարձրացել։

Արամ Հարությունյանը պարզաբանում է՝  Արցախում էլ շատերը տպավորություն են ստացել, թե  հնարավոր է որևէ փաստաթուղթ ստորագրվի, որն էլ իր հերթին ենթադրում է Արցախի հարցի «փակում»։

«Մեզ ՀՀ իշխանություններն ասացին, որ Արցախի դիտարկումները հաշվի են առնելու։ Դեռ ապրիլին է Ստեփանակերտը ներկայացրել իր դիտարկումները, որտեղ նշվել են մեր կարմիր գծերը։ ՀՀ-ն էլ պատրաստակամություն է հայտնել սատարել Արցախի որոշմանը»,- եզրափակեց նա։

Բեռնում.....