14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » «Տարադրամի շուկայում վերջին օրերի փոփոխությունները ամբողջությամբ արհեստական բաղադրիչ ունեն». «Փաստ»
թերթերի տեսություն

«Տարադրամի շուկայում վերջին օրերի փոփոխությունները ամբողջությամբ արհեստական բաղադրիչ ունեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին դրամը վերստին սկսել է արժեզրկվել: Եթե որոշ ժամանակ 1 դոլարի և եվրոյի փոխարժեքը 400 դրամի (+-5) սահմաններում էր, ապա երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանված էր 415,97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով մոտ 5 դրամով: Նույնը վերաբերում է եվրոյին: Տարադրամի փոխանակման կետերը դոլարը և եվրոն գնում էին 423-424 դրամով, վաճառում՝ 430-431 դրամով, թեպետ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ գրեթե անհնար է տարադրամ գնել: Կա տեսակետ, որ տարադրամի շուկայում նման տատանումները ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներից մեկն են:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, սակայն, համաձայն չէ նման գնահատականի հետ: «Դոլար-դրամ փոխարժեքի վերջին օրերի փոփոխությունները բացարձակ կապ չունեն պատերազմի հետ: Չհավատաք, եթե այդ մասին ասեն իշխանությունը կամ իշխանությանը սիրահարված տնտեսագետները: Ամբողջությամբ արհեստական բաղադրիչ է, բանկերը և փոխանակման կետերն ընդհանրապես արտարժույթ չեն վաճառում, և դրա ֆոնին բարձրացվել է:

Նորից եմ կրկնում` սա արհեստական բաղադրիչ է: Կարող եք ստուգել և տեսնել, որ արտարժույթ չեն վաճառում: Այս ֆոնին կա կասկած, որ ինչոր մարդիկ պղտոր ջրի մեջ ձուկ են բռնում, ինչ-որ մարդիկ, խմբեր կամ շրջանակներ այստեղ շահույթ են ստանում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....