3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաեւ Նախիջեւանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, եւ հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաեւ Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։

Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, եւ նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Մյուս կողմից՝ երեկ երեկոյան Ջերմուկից լուրեր էինք ստանում, որ թշնամին հեռացրել է սահմանին տեղակայած զինտեխնիկան, ինչը կարող է պայմանավորված լինել դեսպանների եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ խմբի այցով։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....