11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Փաշինյանը Միշելի հետ զրույցում հայտնել է սահմաններին լարվածության պահպանման փաստի մասին
Այլ Լուրեր

Փաշինյանը Միշելի հետ զրույցում հայտնել է սահմաններին լարվածության պահպանման փաստի մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:

Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: 

Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Բեռնում.....