-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Երևանի Թբիլիսյան խճուղի — Հրաչյա Աճառյան փողոցները կապող կամուրջը սեպտեմբերի 18-ից կշահագործվի
Այլ Լուրեր

Երևանի Թբիլիսյան խճուղի — Հրաչյա Աճառյան փողոցները կապող կամուրջը սեպտեմբերի 18-ից կշահագործվի

Երևանի Թբիլիսյան խճուղի — Հրաչյա Աճառյան փողոցները կապող  կամուրջը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 18-ին:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը, նշելով, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից:

«Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչև շինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից պատճառված անհարմարությունների համար հայցում են Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը և հայտնում, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը:

Բեռնում.....