8.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » ԱՄՆ-ի ջանքերով ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը. Ալեն Սիմոնյան
Գլխավոր Նորություններ

ԱՄՆ-ի ջանքերով ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը. Ալեն Սիմոնյան

Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում: ԱԺ-ում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ  մամուլի ասուլիսին ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար։

«Երախտապարտ ենք ԱՄՆ-ին՝ իր ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը», — կարևորեց Սիմոնյանը:

 Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի գործընկեր և կարևոր հարթակ, որտեղ փոխըմբռնման և իրական բարեկամության մթնոլորտում կարող ենք քննարկել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր։

«Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը՝ ժողովրդավարության դեմ»,- հավելեց  ԱԺ խոսնակը:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին Ադրբեջանը չորս ուղղություններով հարձակվել է ՀՀ-ի վրա: Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ուննի 135 զոհ:

ԱՔԽ քարտուղարն էլ տեղեկացրել էլ, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ ձեռք է բերվել հրադադար:

Բեռնում.....