Աշխարհում օրեցօր ավելանում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը: Հաճախ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ նման խնդիր ունեն:
Ահա երկրորդ տիպի շաքարային դիաբետի 4 հիմնական նշանները: Ռուս բժիշկ-թերապեւտ Իրինա Անդրեեւան նշել է.
«Այդ 4 նշանը կարող է օգնել մարդկանց տեսնել ու ճանաչել դիաբետի նշանները»:
Ըստ մասնագետի՝ այդ նշաններն են՝
Հաճախակի միզարձակումը
Անընդհատ ծարավի զգացողությունը
Քրոնիկ հոգնածության զգացում
Առանց պատճառի քաշի կորուստ
Եթե այս նախանշանները ունեն, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ դիաբետը քրոնիկ ու բավականին ծանր հիվանդություն է, այն պետք է բուժել ողջ կյանքի ընթացքում: Եթե չհետեւեք դիաբետին, այն կարող է մի շարք ծանր խնդիրներ առաջացնել, այդ թվում՝
Սրտի խնդիրներ
Ուղեղի կաթված
Արյան շրջանառության հետ կապված խնդիրներ
Տեսողության հետ կապված խնդիրներ
Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
Խնդիրներ երիկամների հետ
Լնդերի հիվանդություններ
Այսպիսով, մասնագետը նշում է՝ վերոնշյալ 4 նախանշանը ունենալու դեպքում մի հետաձգեք ու շտապ դիմեք բժշկի:
