Երգչուհի Ալլա Պուգաչովան սոցցանցերում հրապարակել է «դիմում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը», որում նա խնդրում է իրեն ներառել «իր սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքում»։
Պուգաչովան հայտարարել է, որ համերաշխ է իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ՝ «ազնիվ, պարկեշտ և անկեղծ անձնավորություն, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասեր», ով իր երկրին մաղթում է «խաղաղ կյանք, խոսքի ազատություն» և վերջ «պատրանքային նպատակներով» մարդկանց մահվանը։

Սեպտեմբերի 16-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը Մաքսիմ Գալկինին, ով քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի վրա հարձակման համար, «օտարերկրյա գործակալ» էր ճանաչել։ Գործակալության տվյալներով՝ արտիստը քաղաքական գործունեություն է ծավալում և օգնություն է ստանում արտասահմանյան աղբյուրից՝ Ուկրաինայից։
