«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Չնայած իշխանությունները թաքցնում են վերջին ագրեսիայի զոհերի անունները եւ մինչ օրս որեւէ անուն կամ զոհերի վերջնական թիվ չեն հրապարակել, սակայն պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել եւ վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում:
Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետեւապես՝ չի տրամադրվել»:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
