«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Անցած շաբաթ Հայաստան եկած Արցախի խորհրդարանականներն ուրբաթ օրը հանդիպել են նաեւ ԱԺ ընդդիմադիրների հետ։ ՀՀ ընդդիմադիրները խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ԱԺ-ի դիմաց սպոնտան հանրահավաքն իրենց սրտով էլ չի եղել։ Այդ հանրահավաքի մոդերատորն իրենք չեն եղել, քանի որ հասկանում են, որ պատերազմական իրավիճակում պետականության կորստի վտանգ կարող է առաջանալ, իսկ ընդդիմադիր պատգամավորները հանրահավաքին ներկայացել են միայն այն բանից հետո, երբ ժողովուրդը պահանջել է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսել։
Ընդդիմադիրներն անկեղծացել են, որ հավաքված ժողովուրդն իրենց ավանդական հանրահավաքների «մասսան» չի եղել, էականորեն տարբերվել է իրենց «ժողովրդից»։
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
