ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«Այսօր ես հյուրընկալեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները։ Ինչպես ես փոխանցեցի հանդիպման ժամանակ, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ», — թվիթերյան գրառման մեջ նշել է պետքարտուղարը:
Today I hosted direct talks between Armenian Foreign Minister @AraratMirzoyan and Azerbaijani Foreign Minister @bayramov_jeyhun. As I conveyed during the meeting, it is time for troops to disengage and diplomats to return to the table. pic.twitter.com/Z6zCGjRm2u
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 20, 2022
