7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Բիշքեկի եւ Դուշանբեի միջեւ ստորագրված արձանագրության մեջ նախատեսել են սահմանից զորքերի հետքաշում
Աշխարհ

Բիշքեկի եւ Դուշանբեի միջեւ ստորագրված արձանագրության մեջ նախատեսել են սահմանից զորքերի հետքաշում

Սահմանի ընդհանուր հատվածում իրադրության կայունացման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված արձանագրությունը նախատեսում Է մարտական գործողությունների դադարեցում, ինչպես նաեւ ուժերի հետքաշում շփման գծից: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):

«Անցկացված բանակցությունների շնորհիվ եւ ի կատարումն հրադադարի եւ իրադրության ապաԷսկալացիայի շուրջ՝ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունների, կողմերի միջեւ ստորագրվել Է սահմանամերձ տարածքներում զինված բախման կարգավորման շուրջ արձանագրություն, որը նախատեսում Է մարտական գործողությունների լիակատար դադարեցում, զորքերի եւ ռազմական տեխնիկայի հետքաշում դրանց մշտական տեղաբաշխման վայրեր, սահմանապահ ուղեկալների եւ պարետատների համատեղ զինաքննություն, ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին եւ 16-ին տեղի ունեցած զինված ընդհարումների հանգամանալից հետաքննություն»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հիշեցրել են գերատեսչությունում, փաստաթուղթը սեպտեմբերի 19-ին ստորագրել են Ղրղզստանի ԱԱՊԿ-ի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը եւ Տաջիկստանի ԱԱՊԿ-ի նախագահ Սայմումին Յատիմովը «զինված բախման կարգավորման աշխատանքի շրջանակներում»: «Կողմերի համատաղ աշխատանքը սահմանամերձ տարածքում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնման ուղղությամբ շարունակվում Է»,- նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....