-1.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Ադրբեջանը 95 զինծառայողի մարմին է հանձնել Հայաստանին
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանը 95 զինծառայողի մարմին է հանձնել Հայաստանին

ՀՀ ՊՆ-ն  հաստատում է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 հայ զինվորի դի: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը NewArmenia-ին հայտնեց, որ Բաքուն Եևանին է հանձնել 95 զինվորի դի։

Թորոսյանն ասաց, որ զոհերի թիվը ԱԽ–ի հայտարարած անհայտ կորածների և զոհերի թվի շրջանակում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը չորս ուղղություններով լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԽ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

 Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 135  զոհի մասին։

Հավելենք, որ օրեր առաջ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 32 զինվորի աճյուն։

Բեռնում.....