0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ. ՌԴ նախագահ
Այլ Լուրեր

ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ. ՌԴ նախագահ

Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում, Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընդգծեմ, մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած հակամարտություն լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», — ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ հակամարտության լուծման բանալին հայ — ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

«Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ։ Հակամարտության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ (ՀԱՊՄ միացյալ շտաբի պետ — խմբ.)։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի համար», — ասել է Պուտինը։

Բեռնում.....