-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Օկուպացված Խերսոնի շրջանի «Հասարակական խորհուրդը» պահանջել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել
Այլ Լուրեր

Օկուպացված Խերսոնի շրջանի «Հասարակական խորհուրդը» պահանջել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Օկուպացված Խերսոնի շրջանի «Հասարակական խորհուրդը» հանդես է եկել տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ ճանաչելու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է РИА новости գործակալությունը։

«Ռուսաստանին միանալը ոչ միայն կդառնա պատմական արդարության հաղթանակ, այլև կապահովի շրջանի տարածքը, նոր հնարավորություններ կբացի մեր հողի վերածննդի և հզորության վերականգնման և լիարժեք խաղաղ կյանքի վերադարձի ճանապարհին, մենք միասնական հաղթական ժողովուրդ ենք»,- գործակալության հետ զրույցում խորհրդի դիմումից մեջբերել է  օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյին։

Նաև, ըստ կոչի հեղինակների, նման քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է «ուկրաինական իշխանությունների և ՆԱՏՕ-ի ահաբեկչական գործողություններով»։

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, այսպես կոչված, հասարակական պալատները նախօրեին նույնպես կոչ էին արել շտապ հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակն արդեն հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ և՛ Դոնբասը, և՛ Ղրիմը համարվում են Ուկրաինայի տարածք։

Բեռնում.....