3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ՌԴ-ին միանալու հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերին
Այլ Լուրեր

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ՌԴ-ին միանալու հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերին

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների «Ժողովրդական խորհուրդները», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացիոն վարչակազմերը միաժամանակ որոշել են սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանին միանալու «հանրաքվեներ» անցկացնել։

«Ժողովրդական խորհուրդը որոշում է ընդունել որոշել հանրաքվեի քվեարկության օրերը նշանակել 23.09.2022 թվականից մինչև 27.09.2022 թվականը», — այսօր ռուսական Интерфакс-ի փոխանցմամբ հայտարարել է ինքնահռչակ ԼԺՀ Ժողովրդական խորհրդի ղեկավար Դենիս Միրոշնիչենկոն:

Նույն ժամանակամիջոցում նախատեսնված է նաև հանրաքվե անցկացնել ԴԺՀ-ում՝ «Ժողովրդական խորհրդի» արտակարգ նիստում ընդուված որոշման համաձայն, որը անցկացվել է Լուգանսկի խորհրդի նիստին զուգահեռ։

Այս որոշումների մասին հայտարարություններից հետո ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «որքան հնարավոր է շուտ, հանրաքվեից հետո դրական որոշման դեպքում» լուծել ԴԺՀ-ի Ռուսաստանին միանալու հարցը։

Պուտինը այս դիմումներին դեռևս չի արձագանքել: Ուկրաինա ներխուժումից երեք օր առաջ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները Պուտինին խնդրել էին ճանաչել իրենց ինքնահռչակ հանրապետությունները։ Պուտինն ընդառաջ գնաց նրանց խնդրանքին, որից հետո սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը:

Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին ԼԺՀ, այսպես կոչված, Հանրային պալատը դիմել էր հանրապետության իշխանություններին անհապաղ «հանրաքվե» անցկացնելու առաջարկով։ Իսկ երեքշաբթի օրը ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդը միաձայն ընդունել էր «հանրաքվեի մասին» օրենքը, որը ստորագրել էր ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Ընդգծենք, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում հանրաքվեների մասին հայտարարությունների այս հերթական փուլը հետևում է սեպտեմբերի սկզբին ուկրաինական բանակի կողմից Խեսոնի և Խարկովի մարզերում սկսած նոր հակահարձակումներին:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը, արձագանքելով նման անջատողական հայտարարություններին, ավելի վաղ իր թվիթերյան էջում գրել էր, որ Դոնեցկը, Լուգանսկը, ինչպես նաև Ղրիմը շարունակելու են լինել Ուկրաինա:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) կարծում է, որ Ուկրաինայի օկուպացված շրջանների ռուսամետ իշխանությունների դիմումները պետք է համարել Կրեմլի նոր մանեվրումներ, այլ ոչ թե ինքնահռչակ հանրապետությունների սեփական նախաձեռնություն։

Փորձագետները նշում են, որ ռուսական ուժերը լիովին չեն վերահսկում Դոնեցկի և նույնիսկ Լուգանսկի շրջանները։ Այս փուլում մասնակի անեքսիան Կրեմլին կդնի նաև տարօրինակ և նույնիսկ նվաստացուցիչ դրության մեջ. չէ, որ նրանք ստիպված են լինելու ուկրաինական բանակից պահանջել, որպեսզի վերջին չօկուպացնի «ռուսական տարածքները»: Այլ կերպ ասած ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի կարողանա ապահովել իր պահանջների կատարումը:

Այնուամենայնիվ անհասկանալի է մնում՝ արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստ է իրեն նման անհույս դրության մեջ դնել՝ հանուն կասկածելի շահի, քանի որ նրա համար ավելի հեշտ է միայն էսկալացիայով սպառնալ ՆԱՏՕ-ին և Ուկրաինային, որին նա դժվար թե ներկա փուլում գնա, կարծում են ISW –ի փորձագետները։

Բեռնում.....