7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ՌԴ նախագահը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Այլ Լուրեր

ՌԴ նախագահը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փաստաթղթում նշված է, որ զորահավաքին ենթակա կլինեն միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ պատրաստություն կանցնեն ՝ հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ գործողության փորձը: Զորահավաքային միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից։

Ինչպես նշված է փաստաթղթում, մասնակի զորահավաքի շրջանում զինվորական ծառայությունից ազատումը հնարավոր է՝ պայմանավորված տարիքով, առողջական վիճակով եւ ազատազրկման մասին դատարանի դատավճռով:

Զորակոչվածները կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոբիլիզացվելու է 300 հազար մարդ:

Բեռնում.....