-3.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը քննարկել են տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները
Այլ Լուրեր

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը քննարկել են տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները սեպտեմբերի 21-ին հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Ինչպես տեղեկացանք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝  քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։

Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն  հասարակությանը հուզող մտահոգություններին։

Բեռնում.....