-2 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127331.2 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » Զինվոր որդիներ կորցրած մայրերը պահանջում են որոշ ԶԼՄ-ներից, որ իրենց ակցիաները չկապեն «Մառոզ Մարգոյի» ու նրա ակցիաների հետ
Իրավունք

Զինվոր որդիներ կորցրած մայրերը պահանջում են որոշ ԶԼՄ-ներից, որ իրենց ակցիաները չկապեն «Մառոզ Մարգոյի» ու նրա ակցիաների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տարիներ շարունակ ամեն հինգշաբթի Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիաներ իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերն այսօր Կառավարության շենքի առաջ իրենց վրդովմունքը հայտնեցին որոշ ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ։

Սևազգեստ մայրերը պատմեցին, որ որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթը, նյութեր են տպագրում «Մառոզ Մարգոյի» և նրան սատարող կանանց ակցիաների մասին, որոնք Կառավարությունից գումար են պահանջում և նրանց նկարների կողքին տպագրում են իրենց նկարները։

Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ իրենք «Մառոզ Մարգոյի» ակցիաների հետ որևէ առնչություն չունեն, իրենք գումար չեն պահանջում, այլ պահանջում են արդարություն՝ իրենց որդիների գործերի քննության համար։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին