11.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Ի՞նչ անել, եթե շնչառական վարակից հետո ականջները խցանվել են
Այլ Լուրեր

Ի՞նչ անել, եթե շնչառական վարակից հետո ականջները խցանվել են

Հաճախ հարբուխից, տարատեսակ շնչառական վարակներից հետո ականջները խցանվում են։

Այս զգացողությունը կարող է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ ձգվել։

Խնդիրն այն է, որ շնչուղիների վրա ազդող վիրուսները առաջացնում են քթի լորձաթաղանթի և սինուսների բորբոքում, քանի որ վարակի ժամանակ դրանցում իմունային բջիջներ են հավաքվում՝ վարակի դեմ պայքարելու համար։

Այս բորբոքումը որոշ ժամանակ տեւում է, իսկ դրանից հետո կարող են մի շարք հետեւանքներ մնալ, այդ թվում՝ միջին ականջի խցանում, սա էլ առաջացնում է զգացողություն, թե ականջները փակ են, ու պացիենտը լսողության հետ խնդիրներ է ունենում։

Բացի այդ, շնչառական վարակների ժամանակ լորձը կարող է նաև քթի հետևի պատով ներթափանցել ականջների խողովակների մեջ՝ արգելափակելով դրանք և առաջացնելով խուլություն:

Այս տհաճ ախտանիշից ազատվելու համար սովորաբար մի քանի օր է պահանջվում, բայց ոչ միշտ։ Երբեմն այս վիճակը կարող է շաբաթներ տեւել։

Եթե շնչառական վարակից հետո տեւական ժամանակ ականջներում խցանման զգացողություն ունեք, կարող եք քթի կաթիլներ օգտագործել։ Դրանք նվազեցնում են քթանցքում բորբոքային պրոցեսը։ Կաթիլները քթանցքում կաթացնելուց հետո փակեք քիթը եւ փակ բերանով փչեք, այդպիսով ճնշում է գործադրվում ներքին ականջի վրա։ Դա կարող է օգնել ազատվել ականջներում խցանման զգացողությունից։

Սակայն եթե սա նույնպես չի օգնում, եւ ականջների խցանումը երկար է տեւում, անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Բեռնում.....