-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Օդի ջերմաստիճանը կնվազի
Այլ Լուրեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին, 22-23-ը՝ կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Բեռնում.....