-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից՝ զոհված հայ զինծառայողների պղծման ապացույցներ
Այլ Լուրեր

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից՝ զոհված հայ զինծառայողների պղծման ապացույցներ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը սեպտեմբերի 19-ին Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել նամակ՝ Ադրբեջանի կողմից դատարանի համապատասխան որոշման շարունակական խախտումների մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, տեղեկացրել է.

«Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ՝ Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը: ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանին է ներկայացրել նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ՝ կրկնելով իր հրատապ խնդրանքը՝ Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին»:

Բեռնում.....