9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » «Սուրմալու»-ի վնասված շինության փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, կա 3 տուժած
Այլ Լուրեր

«Սուրմալու»-ի վնասված շինության փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, կա 3 տուժած

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Բեռնում.....