-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ուժգին քամու հետևանքով Երեւանում տապալվել են մոտ 50 հաստաբուն ծառեր
Այլ Լուրեր

Ուժգին քամու հետևանքով Երեւանում տապալվել են մոտ 50 հաստաբուն ծառեր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։00-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

Բեռնում.....