3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Վանեցյանի եղբայրը ՌԴ-ում նոր գործարան է գնել և դարձել ոլորտի խոշորագույն արտադրող. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Վանեցյանի եղբայրը ՌԴ-ում նոր գործարան է գնել և դարձել ոլորտի խոշորագույն արտադրող. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Երեկ ռուսական մամուլը գրեց հերթական բազմամիլիոնանոց գործարքի մասին։ Այս անգամ խոսքը Bunge ագրոարդյունաբերական ընկերության մասին էր, որին պատկանում է Oleyna հայտնի ապրանքանիշը, անգամ Հայաստանում այս ձեթը հայտնի է, վաճառվում է ցանկացած խանութում: 

Նման գործարքները վերջին շրջանում բազմաթիվ են, արևմտյան ընկերությունները, սանկցիաներով պայմանավորված, լքում են ռուսական շուկան, իսկ ռուսական ընկերությունները ՌԴ իշխանությունների աջակցությամբ գնում են նրանց ակտիվները: Այս գործարքը հետաքրքիր չէր լինի, եթե հաղորդագրության մեջ չլիներ նոր գնորդի անունը։ Պարզվում է Bunge յուղամշակման բիզնեսը վաճառվել է Exoil Group-ին, որի վերահսկիչ բաժնետերը Կարեն Վանեցյանն է՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարազատ եղբայրը: 

130 միլիոն դոլար արժեք ունեցող բիզնեսի գործադիր տնօրեն Գրեգ Հեքմանը վստահություն է հայտնել, «որ ագրոբիզնեսի ոլորտում քսանհինգ տարվա փորձ ունեցող Վանեցյանի ղեկավարությամբ թիմը կշարունակի բավարարել հաճախորդների կարիքները»: Պարզվում է՝ սա Կարեն Վանեցյանի երկրորդ գործարանն է, առաջինը նա ստեղծել է 2014 թվականին զրոյից, իսկ ոլորտում գործունեություն է ծավալել 1997 թվականից, այս գործարանի գնմամբ Կարեն Վանեցյանի «ExOil Group» ՍՊԸ-ն ռուսական շուկայում դարձել է, ձեթի խոշորագույն արտադրող: Գործարանը գտնվում է Վորոնեժում:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....