3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների ամենամեծ փոխանակումը
Աշխարհ

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների ամենամեծ փոխանակումը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև նախօրեին տեղի է ունեցել ռազմագերիների մասշտաբային փոխանակում, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հեռուստամարաթունի ժամանակ։ Նրա խոսքով ազատ են արձակվել 215 ուկրաինացի զինվորականներ, որոնցից 124-ը սպաներ են ովքեր նախինում ընդգրկված են եղել «Ազով» գնդի, բանակային այլ զորամիավորումների, սահմանապահ զորքերի, ոստիկանության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի և այլ կառույցների ստորաբաժանումների կազմում։ 

Українська правда լրատվականին «Ազով» գնդից գերիների վերադարձի փաստը հաստատել էր նաև գնդի նախկին հրամանատար Մաքսիմ Ժորինը․ «Գերիների փոխանակում է տեղի ունեցել, ազովցիներից մի քանիսը տանն են։ Վերջապես մենք կարողացանք վերադարձնել Մարիուպոլի պաշտպանների ևս մեկ մասին, այդ թվում՝ «Ազով» գնդի մարտիկներին։ Այսօր երեկոյան տեղի ունեցավ փոխանակում, որին մենք այնքան սպասել էինք»։

Ուկրաինական «Суспільне новини» լրատվականն էլ հայտնում է, որ գերիների դիմաց Ռուսաստանին է հանձնվել ուկրաինացի ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, ում Կիևը մեղադրում էր պետական դավաճանության մեջ։  

Ռուսական թելեգրամյան ալիքների որոշ ռազմական թղթակիցներ հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությանը հանձնվել է 55 ռազմագերի։ Սեպտեմբերի 22-ին սպասվում է ևս 30 հոգու հանձնում։

Ուկրաինական Hromadske-ը հայտնում է, որ գերությունից ազատվել են նաև «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը (Կալինա) և «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն (Ռադիս)։ ТСН.ua-ն էլ գրում է, որ ազատ արձակված ռազմագերիների թվում է նաև Ազովստալի վիրավոր զինվորների հետ լուսանկարի հեղինակ Դմիտրի Կազացկին։ 

Հաղորդվում է նաև, որ գերությունից ազատվել է ուկրանուհի բուժաշխատող Կատերինա Պոլիշչուկը, ով լրատվականներում հայտնի էր դարձել որպես «”Пташка с “Азовстали”»։

Հաղորդվում է, որ ազատ են արձակվել նաև տասը օտարերկրյա կամավորականներ, որոնք կռվել էին Ուկրաինայի այսպես կոչված «օտարերկրյա լեգիոնի» կազմում  և գերևարվել էին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորային ուժերի կողմից։ The Daily Mail-ը փոխանցում է, որ օտարերկրյա կամավորակնները ազատ արձակվելուց հետո վերադարձել են հայրենիք։ 

Reuters-ի փոխանցմամբ՝ գերությունից վերադարձվել են հինգ բրիտանացի, երկու ամերիկացի, մեկ խորվաթ, մեկ մարոկկացի և մեկ Շվեդիայի քաղաքացի։

The Daily Mail -ի փոխանցմամբ ազատ արձակված բրիտանացիների թվում են նաև Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների կողմից վարձկանության համար մահապատժի դատապարտված Էյդեն Ասլինը և Շոն Պինները, իսկ ամերիկացի ազատ արձակված ռազմագերիները եղել են վերջերս գերևարված Էնդի Հյուն և Ալեքսանդր Դրյուքը։ 

Շվեդիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի քաղաքացիների անունները դեռ չեն հրապարակվում, բայց, ամենայն հավանականությամբ, խոսքը Մաթիաս Գուստավսոնի, Վեկոսլավ Պրեբեգի և Բրահիմ Սաադունի մասին է։ Հայտնի չէ նաև մյուս երեք բրիտանացիների անունները։ 

The Daily Mail-ի փոխանցմամբ ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ Իբն Սալաման ալ-Սաուդի անմիջական միջնորդության շնորհիվ։ Ազատ արձակված գերիները ինքնաթիռով Ռուսաստանից տեղափոխվել էին Սաուդյան Արաբիայի մայրաքաղք Էր-Ռիյադ։ 

Մեծ Բրիտանիայի նորըտիր վարչապետ Լիզ Թրասը իր թվիթերյան էջում կատարած գրառման մեջ ողջունել է ռազմագերիների ազատ արձակման փաստը և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ռազմագերիների ազատ արձակման գործընթացը նախաձեռնելու համար։ 

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը նույնպես հաստատել է, որ ազատ արձակվածների թվում կա Մարիուպոլի նավահանգստում գերեվարված Շվեդիայի քաղաքացի, որին, ըստ ԴԺՀ-ի օրենքների սպառնում էր մահապատժ։

Բեռնում.....