23.1 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2022
221395.2 By Google Analytics 25.09.2022
Գլխավոր » «Եթե մենք ուզում ենք ասել՝ ռուսներ, վատ եք անում, պետք է այլընտրանք ունենանք»․ Արթուր Խաչատրյան
Գլխավոր Նորություններ

«Եթե մենք ուզում ենք ասել՝ ռուսներ, վատ եք անում, պետք է այլընտրանք ունենանք»․ Արթուր Խաչատրյան

Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական հարձակումը խաղաղության դարաշրջանի ուղղակի հետևանքն է, որից խուսափել հնարավոր չէ, նման հարձակումներ էլի կլինեն։ Խաղաղությունը պետք է հաստատել ու պարտադրել, միակողմանի զիջումներով հնարավոր չէ խաղաղության հասնել։

Արթուր Խաչատրյանն անդրադառնում է հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը պատշաճ չարձագանքեցին ու չաջակցեցին Հայաստանին։ «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնը չեն, ինչ Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այո, մեր ռազմավարական դաշնակիցն է, եթե ռուսական զորքը նոյեմբերի 9-ին չմտներ Ղարաբաղ, մենք բոլորս հասկանում ենք, որ Ստեփանակերտում այսօր կլինեին ադրբեջանական զինվորները։ Ռուսներն Արցախում անում են այն, ինչ կարողանում են կամ ուզում։ Եթե մենք ուզում ենք ասել՝ ռուսներ, վատ եք անում, պետք է այլընտրանք ունենանք»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Արթուր Խաչատրյանը հարցադրում է անում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր կանգնած է ռեալ վտանգի առաջ՝ ոչ թե տալու, այլ պահանջելու «Զանգեզուրի միջանցք», որ Հայաստանը կապվի Սյունիքի հետ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում.

Բեռնում.....
-->