8.1 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին
Սպորտ

Հեռացվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին

Լոնդոնյան «Արսենալը» փոխել է գլխավոր մարզչին, «Коммерсантъ» թերթի փոխանցմամբ, հայտնել է ակումբը:

Ունաի Էմերիին ազատել են աշխատանքից, նրա տեղը ժամանակավորապես զբաղեցրել է Ֆրեդրիկ Յունգբերգը, որը 1998–2007 թվականներին խաղացել է թիմում:

Էմերին սկսել է գլխավորել «Արսենալը» 2018 թվականի գարնանը: 2012 թվականի մայիսից մինչև նոյեմբեր եղել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչը, ապա աշխատել է իսպանական «Սևիլիայում» և ֆրանսիական ՊՍԺ-ում:

«Արսենալը» չի հաղթել յոթ հանդիպում անընդմեջ բոլոր մրցաշարերում, իսկ դա լոնդոնյան ակումբի վատագույն արդյունքն է 27 տարվա ընթացքում: Երեկ էլ «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ֆրանկֆուրտյան «Այնտրախտին»:

Նմանատիպ Հոդվածներ

«Արսենալ»-ն ուզում է վաճառել Մխիթարյանին

Աշխեն

«Ռոմա»-ն մեկ անգամ ևս կդիմի «Արսենալ»-ին Մխիթարյանի տրանսֆերի համար

Աշխեն

«Արսենալ»-ի և «Ռոմա»-ի բանակցությունները Մխիթարյանի տեղափոխության շուրջ փակուղի են մտել

Աշխեն
Բեռնում.....