8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը
Այլ Լուրեր

Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է  հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:

Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և հայ-ուրուգվայական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ուրուգվայական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը ուրուգվայցի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը,  անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։ Ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներին:

Նմանատիպ Հոդվածներ

Ուրուգվայի Սենատը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը

Նատա Հարությունյան

Ուրուգվայի խորհրդարանի նախագահը կրակի դադարեցման կոչ է արել

Նատա Հարությունյան

Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը

Սերինե
Բեռնում.....