12.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Լատենտ կեղծավորը
Այլ Լուրեր

Լատենտ կեղծավորը

Արդեն իսկ էլեկտրաէներգիայի, ինտերնետի անջատումից հետո, 30-օրյա շրջափակումից հետո ստեղծված անտանելի վիճակից պարզ է դառնում, որ ղարաբաղցին չի կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո: Ուրեմն, ի՞նչ պիտի անի նա՝ դու՞րս գա Ղարաբաղից, թե մնա ու ամեն գնով հասնի այն բանին, որ լինի իր հողի տերը: 

Այսօր Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե այն ղարաբաղցիները, որոնք չեն ուզում ապրել Ադրբեջանի ենթակայությամբ, կարող են գնալ Հայաստան, «ճանապարհը բաց է»: Արցախի ԱԽ-ն երեկ հայտարարություն է ընդունել, որտեղ նշում է, որ «մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են»: 

Հայաստանի խորհրդարանի ՔՊ-ական անդամը հարց է տալիս. «Արցախը կորցնես՝ լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Այսինքն, ըստ էության ուրվագծում է պաշտոնական Հայաստանի մոտեցումը՝ գլխավոր խնդիրը Հայաստանն ու նրա պետականությունը պահպանելն է, թեկուզ Արցախը կորցնելու գնով: 

Այսպիսով, ՀՀ իշխանությունները արցախցիներին հասկացնում են՝ մենք չենք կարող պայքարել ձեր անկախության և Ադրբեջանի ենթակայության ներքո ձեր անվտանգության համար, բայց դուք կարող եք գալ Հայաստան ու լինել նրա մի մասը: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն ու Արցախի պաշտոնական դիրքորոշումն իդենտիկ չէ: Հայաստանն, ըստ ամենայնի, ոչինչ չի կարող անել Արցախի ինքնորոշման համար: 

Ունի՞ ստեղծված իրավիճակը հանգուցալուծում: Եթե անգամ ունի, հանգուցալուծումը Հայաստանից չի կարող գալ: Ֆրանսիացիներն այսօր բաց տեքստով հասկացրեցին՝ միջազգային հանրությունը քաղաքական ոչ մի աջակցություն չի կարող ցույց տալ Արցախին: Մարդասիրական աջակցությունը կուժեղանա այն ժամանակ, երբ բոլոր կողմերը կընդունեն խաղի կանոնները: Բոլոր կողմեր ասվածն այս դեպքում Ռուսաստանն ու Լեռնային Ղարաբաղն են Ադրբեջանի հետ: 

Հայաստանում ոչ ոք բարձրաձայն չի ասում, որ որպես քաղաքական միավոր Լեռնային Ղարաբաղը մեզ համար կորսված է, ու այդ փաստն արձանագրվել է 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքով: Ու որ այդ իմաստով Հայաստանն իսկապես ոչինչ անել չի կարող: Ավելին, նա աջակից չունի միջազգային արենայում: Այո, նա կարող է դիվանագիտական ճանապարհով ուղղակի բղավել, որ Ղարաբաղում Ադրբեջանը լատենտ ցեղասպանություն է իրականացնում: Բայց աշխարհում ոչ մեկն ունքն էլ չի շարժում: Պարզապես տարածաշրջանում ինչ-որ մեկն անկեղծ չէ արցախցիների հետ:

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, երբ դրա փոխարեն կարող էր պայմաններ ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար». ադրբեջանցի լրագրողի հոդվածը

Սերինե

«Երկու հոգի մեկ կրծքում». Գերմանիան և Ֆրանսիան վերականգնում են դաշինքը

Սերինե

Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտներ է ստեղծում խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Սերինե
Բեռնում.....