«ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումների ժամանակ Բելգրադի բնակիչները Ռուսաստանի գիտանականների խորհրդատվությամբ միկրոալիքային վառարանների օգնությամբ թեւավոր հրթիռներ են խփել: Օդային տագնապների ժամանակ բնակիչները միացրած միկրոալիքային վառարանները պատշգամբ էին դուրս բերում, սեղմած էին պահում բլոկի տերմինալը եւ այն ուղղում էին հրթիռի ուղղությամբ: Հետեւանքը՝ էլեկտորնիկայի խափանում եւ հրթիռի անկում: Կարելի է պատկերացնել, թե ինչ է լինում բնակարանում, որում միկրոալիքային վառարանն աշխատում է՝ «կորպուսում թեկուզ ամենափոքրիկ ճեղքեր ունենալով»:
1992 թ. ԱՄՆ-ում մի հետազոտություն հրապարակվեց, որ բավականին աղմկարար եղավ եւ ամիսներ շարունակ քննարկվում էր: Հետազոտությունը կոչվում էր «Կերակուրի պատրաստումը միկրոալիքային վառարանում» (դարձյալ համացանցային փնտրտուքից): Ուսումնասիրությունում նշվել էր. «Բժշկական տեսակետից համարվում է, որ մարդու օրգանիզմ մտնող՝ միկրոալիքի ազդեցությանը ենթարկված մոլեկուլը ավելի մեծ շանսեր ունի վնասելու, քան օգտակար լինելու: Միկրոալիքը վայրկյանում մոլեկուլի մեջ միլիարդավոր փոփոխություններ է մտցնում: Ի՞նչ է լինում մոլեկուլների հետ այս դեպքում: Նրանք ձեւախեղվում են»:
Վերջնական եզրահանգում չկար, բայց մայրերին ցուցում տրվեց երեխաների համար նախատեսված կաթն ու այլ կերակուրները միկրոալիքային վառարաններում չտաքացնել»:
