Որովայնի հատվածի ճարպն ամենավտանգավորն է եւ կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել՝ սրտանոթային դիտորդներից մինչեւ շաքարային դիաբետ: Որովայնի ճարպի դեմ պայքարել օգնում են ոչ միայն ֆիզիկական վարժությունները, այլեւ որոշ սննդատեսակները:
Բժիշկ-դիետոլոգ Վասիլիսա Պոնոմարեւան МедикФорум-ի հետ զրույցում նշել է, որ լոբին օգնում է պայքարել որովայնի հատվածում կուտակված ճարպի դեմ: Նա նշել է, որ լոբին հարուստ է երկաթով, հակաօքսիդանտներով, բջջանյութով, ու միեւնույն ժամանակ ցածր կալորիականություն ունի:
Գիտնականների խումբն ուսումնասիրել է որովայնի ճարպի վրա դրական ազդող սննդատեսակները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հարցում ամենաարդյունավետը լոբին է: Այն օգնում է պայքարել որովայնի շրջանում կուտակված ճարպի դեմ: Այժմ գիտնականները ուսումնասիրում են, թե կոնկրետ որ նյութերի շնորհիվ է լոբին բարենպաստ ազդեցություն թողնում քաշի, հատկապես՝ որովայնի հատվածում ճարպի վրա:
