0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ղուրանի այրումը, որի պատճառով Թուրքիան արգելափակեց Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, ֆինանսավորել է Մոսկվայի հետ առնչվող լրատվական գործակալության նախկին աշխատակիցը
Այլ Լուրեր

Ղուրանի այրումը, որի պատճառով Թուրքիան արգելափակեց Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, ֆինանսավորել է Մոսկվայի հետ առնչվող լրատվական գործակալության նախկին աշխատակիցը

Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց իսլամի սուրբ գիրք Ղուրանի այրման ակցիան, որը Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար լուրջ խոչընդոտներ է հարուցել, ֆինանսավորվել է ծայրահեղ աջ լրագրողի կողմից, ով կապեր է ունեցել ռուսամետ լրատվամիջոցների հետ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը՝ հղում կատարելով շվեդական լրատվականների հրապարակումներին:

Միջադեպը, որը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը, իրականացրել էր ուլտրանացիոնալիստ քաղաքական գործիչ և հակաիսլամական գործողություններով նախկինում աչքի ընկած Ռասմուս Պալուդանը, ով ունի և Դանիայի, և Շվեդիայի քաղաքացիություն:

Շվեդական լրատվամիջոցները գրում են, որ Պալուդանի համար ցույցի թույլտվության գումարը, որը արժեցել է 320 շվեդական կռոն կամ 31 ԱՄՆ դոլար, վճարվել է նախկին ռուսամետ RT հեռուստատեսության աշխատակից Չանգ Ֆրիկի կողմից, ով այժմ կանոնավոր մեդիա հրապարակումներ է անում ծայրահեղ աջ Շվեդիայի դեմոկրատների համար: Ֆրիկը հաստատել է, որ վճարել է ցույցի անցկացման թույլտվության համար, սակայն հերքել է, որ խնդրել է որևէ մեկին այրել մուսուլմանների սուրբ գիրքը:

Այս իրադարձությունը քննադատություն առաջացրեց իսլամական աշխարհում և խորացրեց հակադրությունը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտի շուրջ, որը պահանջում է բոլոր 30 անդամ երկրների հավանությունը: «Նրանք, ովքեր թույլ են տալիս նման հայհոյանք մեր դեսպանատան առջև, այլևս չեն կարող ակնկալել մեր աջակցությունը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ի պատասխան սուրբ գրքի այրման։

Չնայած ՆԱՏՕ-ի անդամակցության հայտերի շուրջ Թուրքիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցությունները վերսկսելու Շվեդիայի կոչերին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարեց, որ հետագա քննարկումները «անիմաստ» են: Ուրբաթ օրն էլ Թուրքիայի ԱԳ նախարարություն հրավիրվել էր նաև Դանիայի դեսպանին և երկրի ղեկավարությանը մեղադրել «ատելության հողի վրա հանցագործությանը» աջակցելու մեջ։

Պալուդանը տեղական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ակցիան իրականացրել է, քանի որ որոշ շվեդներ ցանկություն էին հայտնել, որ ինքը Ղուրան այրեր Թուրքիայի դեսպանատան առջև:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ իսլամաֆոբ սադրանքները սարսափելի են: «Շվեդիան ունի արտահայտվելու լայնածավալ ազատություն, բայց դա չի նշանակում, որ Շվեդիայի կառավարությունը կամ ես աջակցում ենք արտահայտված կարծիքներին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիայի հետ եռակողմ բանակցություններ էին սկսել՝ նպատակ ունենալով հաղթահարել ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ Անկարայի հարուցած խոչընդոտները: Դրանցից հետո Շվեդիայի կառավարությունը հայտարարել էր, որ արել է հենց այն, ինչ խոստացել էր. ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը, սակայն Թուրքիան ավելին է պահանջում, այդ թվում՝ 130 մարդկանց արտահանձնումը, որոնց համարում է ահաբեկիչներ:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը պառակտվել է ընտրությունների թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով

Սերինե

Ռուսաստանն ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Ուկրաինային զգուշացնում է սադրանքների չդիմել Մերձդնեստրում. ՌԴ ԱԳՆ

Սերինե

ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն արձագանքել են Պուտինի հայտարարություններին

Սերինե
Բեռնում.....