4.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Ուսումնավարժանք՝ Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության թեմայով
Քաղաքականություն

Ուսումնավարժանք՝ Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության թեմայով

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունների ծառայողները:

Ուսումնավարժանքի ընթացքում գործողության մեջ դրվեց Արարատի մարզի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ը, ինչպես նաև տեսականորեն խաղարկվեցին ընդհանուր և հատուկ հետախուզման իրականացումը, հետախուզության տվյալների հիման վրա Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության կողմից իրավիճակի գնահատումը, աշխատանքների բնույթի, ծավալի, մասնակի տարհանման ուղու, վայրի և բնակչության թվաքանակի որոշումը, ջրածածկումների կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների և փրկարարական աշխատանքների իրականացմանը խոչընդոտող գործոնների, ուժերի և միջոցների վիճակի, լրացուցիչ ուժերի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը:

Խաղարկվեց նաև ՌԴ սահմանապահ վարչության կողմից վերահսկվող տարածքների ընդհանուր և հատուկ հետախուզման իրականացումը և դրանց հիման վրա կատարվեց իրավիճակի գնահատում:

Ուսումնավարժության նպատակն էր փորձարկել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում Արարատի մարզի բնակչության պաշտպանության պլանը», ինչպես նաև «ԱԻՆ Փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլան»-ի իրատեսությունը:

Շտաբային ուսումնավարժանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով որոշվեց մինչև դեկտեմբերի 25-ը լրամշակել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության ու ՌԴ սահմանապահ վարչության միջև փոխհամագործակցության պլանը»:

Ուսումնավարժանքի արդյունքները ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:

Բեռնում.....