Հայաստանը փրկարարներ և հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ օգնելու մեղմել երկրաշարժի հետեւանքները։ ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմանբ՝ Հայաստանը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27-ը՝ Թուրքիա: Փրկարարների կազմում եղել են նաև կին բժիշկներ։
NewArmenia-ն պարզել է նաև քաղաքացիների տեսակետները Թուրքիա և Սիրիա փրկարարներ և հումանիտար օգնություն ցույց տալու հետ կապված։
Քաղաքացիներից հետաքրքրվել ենք՝ կո՞ղմ են որոշմանը, որ Հայաստանը Թուրքիա հումաիտար օգնություն է ցույց տալիս, թե՞ միայն Սիրիային պետք է օգնել: Մեր հարցախույզից պարզվեց, որ քաղաքացիների մեծ մասը կողմ են, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ցույց տալիս Թուրքիային՝ նշելով, որ աղետը թշնամիներ չի ճանաչում: Կային նաև քաղաքացիներ, որոնք դեմ էին Հայաստանի նման քայլին:
Մանրամասները՝ տեսանյութում:
